Ո՞րն է տարվա գույնը և ինչպե՞ս է այն ընտրվում

Very very peri Dalma
16.01.2022

Pantone Color Institute-ի  կողմից տարվա գույնի ընտրությունը վերջին տարիներին արդեն ավանդական է  դարձել, բայց միևնույն ժամանակ ամեն տարի աշխարհի դիզայներները, նկարիչները և վիզուալ արտիստներն անհամբերությամբ սպասում են տարվա երանգի հայտարարմանը։ 

 

 

Ամեն տարի Pantone Color Institute-ը հետազոտություն է անցկացնում, որի արդյունքում ներկայացնում է գալիք տարվա ամենաակտուալ երանգների գունապնակը, ինչպես նաև` տարվա գլխավոր գույնը։ Ընկերությունը նման կանխատեսումներ է անում` հիմնվելով հասարակության սոցիալական և մշակութային փոփոխությունների, ինչպես նաև՝ արվեստի տարբեր ձևերում՝ մասնավորապես նորաձևության մեջ այս կամ այն ​​երանգի օգտագործման միտումների վրա: Pantone-ի հանձնաժողովը խիստ գաղտնի պայմաններում տարվա գույնը ընտրում է եվրոպական մայրաքաղաքներից մեկում` տարբեր ազգային, մշակութային խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո։ Հանձնաժողովի ընտրությունը հրապարակվում է հատուկ Pantone View ուղեցույցում, որը  հետագայում ձեռք են բերում ոլորտում գործունեություն ծավալող պրոֆեսիոնալնները։

2021-ի ավարտին Pantone գույնի ինստիտուտը  հայտարարեց գալիք տարվա` 2022-ի գույնը, այն է Very Peri-ն։ Ըստ ընկերության հետազոտութությունների արդյունքների, Very Peri-ն մեր ժամանակների շունչն ու գլոբալ փոփոխությունները լավագույնս ներկայացնող գույնն է։ Կարմիրի և մանուշակագույնի երանգներով նոր ֆուտուրիստական կապույտը որոշ հոգեբանների կարծիքով խորհրդանշում է այն խաղաղությունն ու կայունությունը, որը պիտի գա բուռն ու անհանգիստ տարվանից հետո՝ միաժամանակ տեղափոխելով մեզ թվային անծայրածիր աշխարհ, կարևորելով դրա դերը մեր կյանքում։ Սակայն, որքան էլ 21-րդ դարը նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջան է, տարվա երանգը իր կարևոր տեղը կգտնի դիզայնի, գովազդի, նորաձևություն, գեղակարչության, կինեմատոգրաֆիայի, ճարտարապետության, ինտերիերի դիզայնի, ավտոմոբիլային դիզայնի, ֆլորիստիկայի, գաստրոնոմիայի ոլորտներում։ Նոր երանգը  կարտացոլի աշխարհում տեղի ունեցող համընդհանուր փոփոխությունները և մարդկանց տրամադրությունները։

Դալմա Գարդեն Մոլը  նոր արշավի շրջանակներում իր հետևորդներին հնարավորություն կտա ծանոթանալ տարվա գույնի տենդեցներին և կներկայացնի տարբեր ոլորտի նմուշներ very peri երանգում։ Բոլոր այդ պրոդուկտները հնարավոր կլինի ձեռք բերել Դալմա Գարդեն մոլի տարբեր խանութներից։ Ահա՛ մի քանի ոլորտներ, որտեղ very peri-ն կկիրառվի 2022 թվականի ընթացքում։ 


 

Fashion

Ինչպես կրել Very Peri-ն՝ 2022 թվականի գլխավոր գույնը:


«Կապույտի բոլոր երանգներից ամենաերջանիկն ու ամենաջերմը»․ ահա այսպես է նկարագրել Very Peri-ն Pantone-ի գործադիր տնօրեն Լեատրիս Էյսմանը: 2021-ի գույները միանգամից երկուսն էին՝ մոխրագույն` Ultimate Grey և դեղին՝ Illuminating: Այս անգամ ինստիտուտի ներկայացուցիչները որոշեցին սահմանափակվել միայն մեկ, բայց՝ շատ տպավորիչ գույնով։ Այնուամենայնիվ, դիզայներները նախապես կանխատեսել էին միտումը, սեզոնին պոդիումներում այս գույնի տարբեր երանգները բավականին շատ էին։ Ավելին, խորհուրդ էր տրվում դրանք կրել ոտքից գլուխ, քանի որ մոնոխրոմը տարվա առանցքային թրենդն էր։ Երանգը հաճախ էր հայտնվում  Miu Miu-ի, Emilio Pucci-ի, Valentino-ի և Chanel-ի հավաքածուներում։ 

Մանուշակագույնի նման երանգը հաճախ շատ ռիսկային է թվում, քչերը կհամարձակվեն այս երանգներով ամբողջական լուք կրել: Եվ ինչպե՞ս, այդ դեպքում, միանալ տարվա հիմնական միտումին: 

Ամենադյուրին տարբերակը այս գույնի կոշիկ կամ աքսեսուար ընտրելն է։ Օրինակ very peri պայուսակը հիանալի այլընտրանք կդառնա՝ մեզ համար արդեն սովորական դարձած գույներին: Կարող եք նաև սահմանափակվել հագուստի որևէ կտորով, օրինակ՝ կիսաշրջազգեստով կամ տաբատով: 2022 թվականի ամենանորաձև երանգի համադրությունը ունիվերսալ սև, սպիտակ, մոխրագույն և բեժ գույների հետ, իհարկե, չեն չեղարկվել, բայց ամենաակտուալը կլինի very peri- և կանաչի համադրությունը: Ընդհանրապես, այս գույնը այնքան էլ բարդ և «քմահաճ» չէ, եթե գիտեք, թե ինչպես դրան մոտենալ։ Խորհուրդ ենք տալիս ոգեշնչվել մեր ընտրված օրինակներից և գալ գնումներ կատարելու:

 

Home

Դեկորատոր-դիզայներների խոսքով very peri-ի քաղցր երանգը տան դեկորում տրամադրություն հաղորդելու կատարյալ միջոց է:

 

Թեև գույնը տեխնիկապես կապույտ ընտանիքի անդամ է, այն ունի տաք մանուշակագույն ենթաերանգներ, որոնք ստեղծում են ծիածանի կապույտ և բաց մանուշակագույնի կատարյալ խառնուրդ: Այն գեղեցիկ կընդգծվի միատոն գունային դասավորության մեջ՝ աքսեսուարների, բարձերի, փափուկ վերմակի կամ նույնիսկ աթոռի միջոցով: Տարվա գույնի հրապարակումը կարող է լավ առիթ դառնալ տան դիզայնը մի փոքր փոփոխելու ու այս երանգով տան աքսեսուարներ ձեռք բերելու համար, քանի որ դա ավելի քիչ ռիսկային է, քան՝ տան պատերը very peri գույնով ներկելը։

 

Beauty 

Very Peri-ն կոչված է ոգեկոչելու անհոգ ինքնավստահություն և բարձրացնելու ստեղծարարությունը ու հետաքրքրասիրությունը դեպի նորը։ 

 

Գեղեցկության ոլորտում Very Peri-ն անձնական հնարամտության և համարձակ երևակայության ցուցադրում է, գույն, որ կարող է ամենահասարակ լուքը դարձնել անկանխատեսելի, զգացումունքային և տպավորիչ։ Այս երանգի կիրառումը շպարում նման է բարձր ու համարձակ հայտարարության, որը դեռ ոչ ոք չի լսել։

Քեզ կհետաքրքրի նաև