Նորից ձեզ տանում ենք գեղեցկության և նորաձևության աշխարհ։ Բայց մինչ այդ, մի հանելուկ ենք բերել։ Դուք փորձեք գուշակել, թե որ բրենդի մասին ենք խոսելու, իսկ մենք խոստանում ենք հուշումներ տալ։
Այս բրենդն ամբողջությամբ գեղեցիկ և ինքնավստահ զգալու մասին է, նույնիսկ կյանքի ամենաինտիմ պահերին։
Այն մեծ նվիրումով ստեղծում է որակյալ և խորապես մտածված պրոդուկտներ։ Դրանցից յուրաքանչյուրը մշակված է այնպես, որ փոխանցի այն ցանկալի գեղեցկության և հարմարավետության զգացումը։
Դեռ չե՞ք գուշակել։ Եկե՛ք ևս մեկ հուշում տանք։ Նորաձևությունը միայն վերնահագուստի մասին չէ, կարևոր է նաև, թե ինչպես ենք մեզ զգում ներսից։ Եվ Բրենդը խորապես հասկանում է այս մոտեցումը։ Այո՛, դուք ճիշտ հասկացաք։ Այսօր ներկայացնում ենք Oysho բրենդը։
Հայաստանում ներկայացված լինելով բացառապես Dalma Garden Mall-ում՝ շատերը Oysho-ն ընկալում են, որպես էլեգանտության և նրբագեղության խորհրդանիշ։
Գուցե Oysho-ն ասոցացնում եք միայն վերջինիս գեղեցկագույն ներքնաշորերի հետ, բայց Բրենսի առաջարկը շատ ավելի լայն է, քան դուք պատկերացնում եք։ Այն ունի հանգստի և սպորտային հագուստի լայն տեսականի, որը ձեզ աննկատ կուղեկցի տան հանգստից մինչև նորաձև և ակտիվ առօրյա։
Պատկերացրեք ձեզ նորաձև ջոգերներով և հարմարավետ շապիկներով, որոնք համապատասխան են թե՛ ամենօրյա վազվզոցի, թե՛ հանգստյան օրերը վայելելու համար։ Իսկ երբ խոսքը գնում է սպորտային հագուստի մասին, Oysho-ն ապահովել է ֆունկցիոնալ և նորաձև մոդելներ, որոնք կօգնեն բացահայտել ձեր ներքին ուժը։
Oysho-ն հավատում է, որ նորաձևությունը պիտի բարձրացնի քո ինքնավստահությունը և քեզ հաճելի զգացողություններ բերի։ Այդ է պատճառը, որ նրանք ուշադիր են յուրաքանչյուր կարի նկատմամբ և ընտրում են լավագույն գործվածքները։
Երբ ոտք դնեք Dalma Garden Mall-ի Oysho խանութ-սրահը, ձեր ուշադրությունը միանգամից կգրավի այնտեղի գրավիչ և հյուրընկալ մթնոլորտը։ Խանութի դիզայնը մտածված է այնպես, որ գնումների փորձառությունը մաքսիմալ պարզ և հաճելի լինի՝ ընկերասեր անձնակազմով, որը կօգնի ձեզ գտնել մոդելներ, որոնք կընդգծեն ձեր յուրահատուկ ոճն ու նախասիրությունները։
Ի դեպ, նկատե՞լ եք մեր վերջին շրջանի հրապարակած շշմեցնող լուսանկարների շարքը։ Մենք չէինք կարող դիմադրել Oysho խանութ-սրահի մոտ լուսանկարվելուն։ Գեղեցիկ պատերը և անթերի լուսավորությունը ստեղծում են իդեալական ֆոն՝ ցուցադրելու ապրանքանիշի գրավչությունը:
Եվ պատկերացրեք, երկար անձրևոտ օրերից հետո Երևանում վերջապես ամառային եղանակ է։ Այժմ ամենաճիշտ ժամանակն է այցելել Oysho խանութը Dalma Garden Mall-ում՝ բացահայտելու այս ամառվա անփոխարինելի պրոդուկտները՝ հարմարավետ ներքնաշորերից և ոճային լողազգեստներից մինչև տաքուկ վերնաշապիկներ։ Բրենդի բազմազան հավաքածուները նախատեսված են ցանկացած ճաշակի և մարմնի տեսակի համար։ Այստեղ յուրաքանչյուր կին կգտնի իր համար մի մոդել, որը կստիպի իրեն ինքնավստահ և գեղեցիկ զգալ։
Դե ինչ, վերցրեք ձեր սիրելի թարմեցնող սուրճը և ուղևորվեք դեպի Տեղեկատու կետ, որտեղից մեր ընկերասեր Ռոբոտը սիրով կուղեկցի ձեզ ուղիղ դեպի Oysho։
Ժամանակն է խորասուզվել գեղեցկության, հարմարավետության և անկրկնելի ոճի աշխարհ։
Ձեզ հաճելի գնումներ։