Պատրա՞ստ եք դիմավորելու աշնանային սեզոնը միանգամայն նոր ոճով։ Հեռու գնալ պետք չէ, պետք է ընդամենը գալ Դալմա Գարդեն մոլի 2րդ հարկում գտնվող MP Wood հայկական բրենդի խանութ-սրահը, որն իր բացառիկ փայտե պայուսակներով նոր ալիք է բերել հայկական նորաձևության աշխարհ։ 2016-ին, երբ Հայկ Մխիթարյանը հիմնադրեց MP Wood-ը, նա իր ճամփորդությունը սկսեց հայկական գինիների և բրենդիների համար ձեռագործ փայտե տուփեր արտադրելով։ Այդ ժամանակ նա չէր էլ պատկերացնում, որ իր ստեղծածը դառնալու էր must-have նորաոճ աքսեսուար։ Այսօր, MP Wood պայուսակները՝ իրենց մեջ համադրելով ավանդականն ու թրենդայինը, շատ մեծ տարածում են գտել։ Եկեք միասին բացահայտենք, թե ինչու։
Գլխավորն ինքնատիպությունն է
Եկեք համաձայնենք, որ նորաձևության աշխարհում ամենաէականն աչքի ընկնելն է։ MP Wood պայուսակներն առանձնանում են իրենց ինքնատիպ փայտե դիզայնով՝ զարդարված ավանդական հայկական թռչնատառերով ու էմբլեմներով։ Երբ ձեր ձեռքին MP Wood պայուսակ է, այն պարզապես պայուսակ չէ, այլ՝ արվեստի մի նմուշ ու վստահ բոլորը տեսնելուց կճանաչեն բրենդը։
Հիանալի բազմազանություն
MP Wood պայուսակների ամենահրապուրիչ կողմը դրանց բազմազան լինելն է։ Այս պայուսակներն աննկատ անցնում են ցերեկայինից՝ երեկոյանի, ամենօրյայից՝ ֆորմալի։ Աշխատանքի մեջ եք՝ ձեր սիրած ջինսերով ու տաքուկ սվիտերով, թե՝ գլամուր երեկոյան միջոցառման, MP Wood պայուսակները հրաշալիորեն կհամապատասխանեն բոլոր իրավիճակներին։ Ո՞վ կմտածեր, թե փայտե պայուսակը կարող էր այսքան պրակտիկ լինել, չէ՞։
Արտադրանք՝ հասցված կատարելության
Դե իհարկե միայն գեղեցիկ ու յուրահատուկ տեսքը քիչ է․ որակն առաջնային է։ MP Wood-ի մյուս առավելությունն այն է, որ փայտից լինելը պայուսակներին տալիս է մրցակցային առավելություն՝ դրանք որակյալ են ու մնայուն։
Աշուն 2023
Իսկ ինչպե՞ս համադրել MP Wood պայուսակները ձեր աշուն 2023 զգեստապահարանի հետ։ Ահա մի քանի շիկ ու թրենդային առաջարկ։
Ամենօրյա շիկ
Փայտե tote պայուսակը խորհուրդ ենք տալիս կրել ձեր ամենասիրած ջինսերի ու լայն, գործովի սվիտերի հետ։ Հրաշալի աշնանային տեսք ստանալու համար կարող եք ավելացնել կիսաճտքավոր կոշիկներն ու խոշոր արևային ակնոցը։
Նրբագեղությունը՝ նորովի
Փայտե քլաթչը երեկոյան հագուստի հետ․ եթե օրացույցում ունեք տոնական միջոցառում, կոկտեյլային երեկո կամ ռոմանտիկ ընթրիք, ապա ձեր լուքը լիարժեք դարձնելու համար խորհուրդ ենք տալիս համադրել այն MP Wood-ի փայտե քլաթչի հետ։ Համ տոնական է, համ գեղեցիկ, համ տարողունակ, համ պրակտիկ։ Էլ ինչ է պետք կլասիկ լուքի համար, չէ՞։
Street-Style-ն ապահովված է
Իսկ այ cross-body փայտե պայուսակը կարելի է աշնանային այս ցուրտ օրերին համադրել ձեր trench վերարկուին ու շարֆին։ Եթե չեք ուզում շատ աչքի ընկնող գույներ, կարող եք ընտրել չեզոք գույները, որոնք ձեր լուքը կդարձնեն ավարտուն՝ առանց ուշադրությունն իրենց վրա շատ գրավելու։ Փայտե պայուսակների մի մասը չեզոք գույներով են՝ սև, սպիտակ, շագանակագույն։ Սա հնարավորություն է տալիս հեշտությամբ համադրել և միախառնել աշնանային տարբեր հագուստներ։ Միատոն պայուսակները այս աշնան մեր ամենանախընտրելին են։
Դե կհանդիպենք Դալմայի 2րդ հարկում՝ ֆուդկորտի դիմաց գտնվող MP Wood-ում։