ԿԱՆԱՆՑ ՕՐ, ԱՄԵՆ ՕՐ

Կանանց միամսյակի կապակցությամբ Դալման Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հետ համատեղ իրականացնում է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման իրազեկման արշավ
15.03.2024

Առողջությունը կյանքի շարժիչ ուժն է, որի մասին պետք է հոգալ ԱՄԵՆ ՕՐ:
Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս վաղ փուլում մի շարք ոչ բարդ հետազոտությունների շնորհիվ բացահայտել բազմաթիվ հիվանդություններ՝ այդ թվում քաղցկեղածին հիվանդությունները:

Կանանց միամսյակի կապակցությամբ Դալման Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հետ համատեղ իրականացնում է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման իրազեկման արշավ՝ նպատակ ունենալով հայ կանանց շրջանում ձևավորել կրծքագեղձի առողջությանը հետևելու մշակույթը։

Արշավի շրջանակներում Դալմա Գարդեն Մոլը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հետ միասին կազմակերպում է կրծքագեղձի և վահանաձև գեղձի ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիա Դալմայում՝ նախապես գրանցումով։
Գրանցվելու համար այցելեք Դալմայի ինֆոկետ կամ զանգահարեք՝ 060 461111։ Ստուգվելով Դալմայում, կստանաք նաև 25% զեղչի վաուչեր Հայ- ամերիկյան առողջության կենտրոնում հաջորդ հետազոտման այցի համար։

Բացի այդ, գնելով Դալմայի ցանկացած արժողության նվեր քարտ կամ ստուգվելով Դալմայում, կստանաք 25% զեղչի վաուչեր Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կրծքագեղձի սոնոգրաֆիայի և մամոգրաֆիայի, վահանաձև գեղձի սոնոգրաֆիայի համար։

ԿԱՐԵՎՈՐ
- Զեղչի վաուչերը գործում է միայն Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում
- Մեկ վաուչերը գործում է միայն մեկ անգամ հետազոտվելու համար
- Հետազոտվելու համար պետք է նախապես գրանցվել
- Հետազոտվելիս պարտադիր ներկայացնել վաուչերը
- Վավեր է մինչև 07․04․25

Հիշեք՝ լավ է կանխարգելել, քան բուժել։

Քեզ կհետաքրքրի նաև