Ինչ է առաջարկում Charles & Keith բրենդն այս սեզոնին

02.09.2023

Ամիսներ առաջ ձեզ պատմել էինք Charles & Keith բրենդի մասին։ Հրապարակումը մեծ ուշադրության արժանացավ, և որոշեցինք շարունակել այդ շարքը։ Charles & Keith-ը մերօրյա ամենաերիտասարդ, բայց և շատ սիրված բրենդներից մեկն է։ Գուցե լսել եք, որ այն սինգապուրյան նորաձևության բրենդ է, որը 1996 թվականին հիմնադրել են եղբայրներ Չարլզ և Քիթ Վոնգերը: 

Բրենդը հայտնի է իր մատչելի, բայց անչափ ոճային պայուսակներով և կոշիկներով։ Բայց ինչպե՞ս այն այդքան մեծ ճանաչելիություն ձեռք բերեց։ Ցանկանալով մուտք գործել կոշիկների համաշխարային շուկա` 1998 թվականին Charles & Keith-ը որոշեց դուրս գալ Սինգապուրի սահմաններից և բացեց իր առաջին խանութը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի «Թաման Անգգրեկ» մոլում։ 2004 թվականին, երբ թվային առևտուրը նոր էր ի հայտ գալիս, Charles & Keith-ը առաջին ընկերությունն էր Սինգապուրում, որը ստեղծեց իր առցանց գնումների կայքը՝ ընդլայնելով իր հասանելիությունն նաև թվային տարբերակով։ 

Սկզբում բրենդն արտադրում էր միայն կանացի կոշիկներ, բայց 2005 թվականին այն ներկայացրեց կանացի պայուսակների իր առաջին հավաքածուն՝ բերելով նոր խոսք ժամանակակից կանացի նորաձևության մեջ։

Charles & Keith-ը շարունակեց ընդլայնել իր խանութների ցանցն ամբողջ աշխարհում՝ գնելով բիզնեսն իր արտոնագրատիրոջից և վերագործարկելով ապրանքանիշը որպես կորպորատիվ բիզնես Հարավային Կորեայում: Հոնկոնգում առաջին Charles & Keith-ը բացվեց Queen’s Road մարդաշատ փողոցում, մինչդեռ Ճապոնիայում առաջին խանութը բացվեց Նագոյայում։ Բրենդը նաև գրասենյակ բացեց Լոնդոնում՝ գործարկելով իր բրիտանական կայքը։ 

2019 թվականին ապրանքանիշը որդեգրեց կայունության քաղաքականություն և գործարկեց համապատասխան բաժինը: Նրա նոր կարգախոսն էր՝ «Ինչ ենք մենք ստեղծում, ինչ եք դուք կրում և ինչպես ենք մենք աշխատում»: Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ Charles & Keith-ն ազդեցիկ ապրանքանիշ է նորաձևության մեջ իր հարյուրավոր խանութներով ամբողջ աշխարհում։ 

Բայց ինչո՞ւ ենք մենք այդքան սիրում այս ապրանքանիշը: Եկեք խոստովանենք, որ բոլորս էլ առանձնահատուկ թուլություն ունենք կոշիկների և պայուսակների նկատմամբ։ Բոլորը գիտեն, որ նույնիսկ ամենահասարակ հանդերձանքը կարելի է համեմել մեկ զույգ յուրօրինակ կոշիկով և պայուսակով։ Վերջիններս երևի թե զգեստապահարանի միակ ատրիբուտներն են, որոնց վրա արգելվում է խնայել։ Որակյալ սպիտակ շապիկ կարելի է գտնել ամենուր, բայց նորաոճ պայուսակ, որը դուք կօգտագործեք ցանկացած իրավիճակում ու վայրում, միանշանակ մեծ ջանքեր է պահանջում։ 

Charles & Keith-ը հիանալի ապրանքանիշ է, որը կընդգծի ձեր յուրօրինակ ոճն ու անհատականությունը: Բացի շքեղ դիզայներական պայուսակներից և արագ նորաձևության այլընտրանքից, Charles & Keith-ն ունի բոլոր սեգմենտներին համապատասխան գեղեցիկ և նուրբ պայուսակներ և կոշիկներ:

Ինստագրամյան լսարանն արդեն երկրպագում է այս բրենդին։ Բրիտանի Բեթգեյթին ու Ֆրեդի Հարելին հաճախ են նկատում Charles & Keith կրելիս, բայց բրենդի սիրահարների A-List ցուցակը այս տարիների ընթացքում գնալով աճում է։ Սիենա Միլլերը, Ջենիֆեր Լոպեսը, Ջիջի Հադիդը և Էմիլի Ռատակովսկին՝ նրանք բոլորը կրում են բրենդի կոշիկներն ու պայուսակները: Այսինքն ակնհայտ է, որ Charles & Keith-ը նորաձևության նոր մոտեցումների մասին է։ 

Աշուն/ձմեռ սեզոնի մոտենալուն ընդառաջ մենք խոսել ենք բրենդի հետ՝ պարզելու գալիք հավաքածուի թրենդները և must-have-ները, որոնք հասանելի կլինեն Դալմա Գարդեն Մոլում մի քանի օրից կամ շաբաթից:


ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ 2023
Charles & Keith-ի աշնանային 2023 հավաքածուն սեզոնային դասականներին ժամանակակից երանգ հաղորդելու մասին է: Աշնանային հավաքածուն ներկայացնում է Pixie ոճը՝ իսկապես յուրահատուկ ոճ շքեղ դիզայնով, որն իր մեջ մեկտեղել է բնական և Art Brut էսթետիկայի տեսակները։Հավաքածուն ոգեշնչված է քանդակագործ Բրանկուզիից և մոդեռնիզմից՝ մինիմալիստական, բայց անսովոր գեղեցիկ կերպով ընգծելով ոտքը։ Գործվածքն ամբողջությամ ընգծում է հստակ, գրեթե քանդակային դիզայնը, որը կիրառվում է նաև հավաքածուի պայուսակների կորաձև ուրվագծերում։

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Այս հավաքածուն ուսումնասիրում է արվեստի և նորաձևության միջև հավերժական փոխհարաբերությունները՝ համատեղելով դրանք՝ ստեղծելով ոճային և բարձրորակ կոշիկներ և պայուսակներ ժամանակակից կնոջ համար: Կոշիկներն ունեն արծաթագույն դետալներ և հարթ սլացիկ եռանկյունի ճարմանդներ, որոնք ժամանակակից շունչ են հաղորդում դասական դիզայնին: Մինչև պայուսակները հիմնականում լինում են ունիվերսալ նեյտրալ գույների մեջ, շախմատի տախտակ հիշեցնող դետալները աշխուժացնում են տեսականին՝ բացահայտելով նորաձև և դիպուկ ոճային լուծումներ։ 

   

Քեզ կհետաքրքրի նաև