Հե՛յ, նորաձևության սիրահարներ,
Եկել ենք կիսվելու հերթական նորությամբ։ Երևի թե գիտեք, որ նոր բրենդներ և թրենդներ բացահայտելը մեր տարերքն է։
Դեռ անցյալ տարի Դալմա Գարդեն Մոլում բացվել է Tamaris մոնոբրենդ խանութը։ Պատկերացրեք մի սրահ, որտեղ ամենուր գեղեցկագույն կոշիկներ են, սանդալներ, երկարաճիտ կոշիկներ, որոնք պարզապես ստիպում են ձեզ փորձել ու գնել անմիջապես։ Մտնելով այս խանութ՝ կթվա թե կոշիկների դրախտում եք։ Բրենդը ներկայացնում է ամենատարբեր տեսակի կոշիկներ, որոնք և՛ նորաձև են, և՛ հարատև։ Տափակ տարբերակներից, որոնք կատարյալ են առօրյա վազքի համար, մինչև նրբագեղ կրունկներ։ Tamaris-ը միշտ է առանձնացել իր անթերի ոճով, որը համատեղում է նորաձևությունն ու հարմարավետությունը, բայց բրենդի ամենամեծ առավելությունը մնում է իր նվիրումը հաճախորդի հարմարավետությանը։
Յուրաքանչյուր կոշիկ պատրաստված է նորարարական տեխնոլոգիաներով և բարձրակարգ նյութերով, որոնք ապահովում են ցանկալի հարմարավետություն։ Ուստի, անկախ նրանից՝ դուք պարզապես գնացել եք առևտրի կենտրոն, թե մի ամբողջ երեկո անցկացրել եք պարահրապարակում, Ձեր ոտքերըն միևնույն է իրենց շատ լավ են զգալու։
Այժմ եկեք պատմենք Tamaris-ի անցած ճանապարհի և զարգացման մասին։ Այն միշտ եղել է հայտնի իր որակով և հավերժ նրբագեղությամբ։ Թեև Tamaris-ի հարմարավետ կոշիկները միշտ եղել են սիրված շատերի կողմից, այնուամենայնիվ, բրենդը գիտակցեց, որ պետք է հարմարվել անդադար փոփոխվող նորաձևության ոլորտին։
Կենտրոնանալով ակտուալ մնալու և երիտասարդ լսարանի համար գրավիչ լինելու վրա՝ Tamaris-ը կերպարանափոխվեց՝ համալրելով իր ոճն ավելի ժամանակակից ու երիտասարդական մոտեցմամբ։ Բրենդի դիզայնը դարձավ ավելի համարձակ՝ ավելացնելով վառ գույներ, յուրահատուկ նախշեր և աչք շոյող դետալներ։ Tamaris-ը լսեց իր հաճախորդների ցանկությունները և գիտակցաբար ջանք գործադրեց ստեղծելու կոշիկներ, որոնք արտացոլում են մերօրյա նորաձևության միտումները։Բրենդը ընտրեց ավելի դինամիկ և ժամանակակից էսթետիկա՝ բավարարելով ժամանակակից կնոջ ճաշակն ու նախասիրությունները։
Չնայած բոլոր փոփոխություններին, Tamaris-ը երբեք զիջումների չի գնացել հարմարավետության և որակի տեսանկյունից՝ շարունակաբար առաջնահերթություն տալով հարմարավետությանը, որի համար և հայտնի է։
Անկախ նրանից՝ Դուք Tamaris-ի երկար տարիների երկրպագու եք, թե պարզապես փնտրում եք նորաձև ու հարմարավետ կոշիկներ, խորհուրդ ենք տալիս այցելել այս մոնոբրենդային խանութը Դալմա Գարդեն Մոլում և քանի դեռ այստեղ եք, անպայման փորձեք նոր դասական կամ գլադիատորից ոգեշնչված սանդալները, կամ աչք շոյող կրունկները․ դրանք այս ամառվա պարտադիր ատրիբուտ են։
Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ։