Դալման և WWF-ն միանում են Մոլորակին

27.04.2022

Ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունն անդրադառնում է բոլորի և ամեն ինչի վրա: Հայաստանը բացառություն չէ, այն գտնվում է երկրագնդի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող էկոտարածաշրջաններից մեկում, որը, ցավոք, նաև երկրագնդի 34 ամենավտանգված կետերից մեկն է (Conservation International-ի կողմից ճանաչված): Որպես վերջերս նոր սահմանված Մեծ Սևծովյան տարածաշրջանի մաս՝ այն ընդգրկված է WWF-ի 35 գերակա կետերում՝ համաշխարհային մասշտաբով ճանաչված որպես կարևորագույն էկոտարածաշրջան:





Էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ մի շարք գործոններ՝ ջրային տարածքների կրճատումը, անտառային տարածքների անապատացումը, օգտակար հանածոներից ստացված վառելիքը, թունաքիմիկատների ներթափանցումը հողային և ջրային տարածքներ, ընդհանուր աղտոտումը։
 

Հաճախ է հանդիպում այն միտքը, որ անտառները երկրագնդի «թոքերն» են և թթվածնի հիմնական մատակարարները։ Հետևաբար, անտառի և դրա կենսաբազմազանության պահպանման խնդիրն այսօր աշխարհի բոլոր երկրների համար բնապահպանական կարևորագույն հիմնահարցերից մեկն է:
 

Անտառածածկ տարածքների կրճատումը հանգեցնում է շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը, ինչն էլ իր հերթին անհետացման վտանգ է առաջացնում բուսական և կենդանական շատ տեսակների համար։ Ցավոք, բազմաթիվ բուսատեսակներից և կենդանատեսակներից շատերը գտնվում են ոչնչացման եզրին: Բոլոր կենդանի օրգանիզմները՝ խոշոր գիշատիչ կաթնասուններից մինչև միկրոօրգանիզմներ, որոշակի կերպով ազդեցություն ունեն էկոհամակարգի վրա։ Ցավոք, այսօր շատ տեսակներ վտանգված են, քանի որ նրանց բնական միջավայրը ոչնչացվում է։ Մեծամասամբ դա տեղի է ունենում մարդու կողմից բնությանը հասցվող վնասների պատճառով։


Դալմա Գարդեն մոլը WWF Armenia-ի հետ համատեղ անցկացրին մեծ էկո-արշավ, որի նպատակն է տարբեր էկոլոգիական խնդիրների մասին իրազեկումը, մարդկանց ներգրավումը տարբեր բնապահպանական նախագծերում և արդեն իսկ էկոլոգիայի պահպանությանն ուղղված ծրագրեր իրականացնող մեր գործընկերների քաջալերումը։





Այսօր Դալման բնության պաշտպանությանն ուղղված մի շարք քայլեր է ձեռնարկում և աստիճանաբար ավելացնում է իր էկո-նախագծերը։

- Դալմայի նախագծում ի սկզբանե կարևոր տեղ է զբաղեցրել բնական լույսը։ Այսօր Դալմայի տարածքի զգալի մասը լուսավորվում է բնական լույսով, ինչն օգնում է նվազեցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը։

- Դալմայում շատ են բնական բույսերը։ Դալմայի ողջ տարածքում տեղադրված են բույսեր, որոնք, բացի թթվածնի աղբյուր լինելուց, նաև հաճելի միջավայր են ստեղծում մեր այցելուների համար։ 





Արշավի շրջանակներում 2 շաբաթ Դալմայում տեղի ունեցան մի շարք թեմատիկ միջոցառումներ․

- Ամերիաբանկի ու WWF (World Wide Fund for Nature)-ի հետ հայտարարվեց էլեկտրական հեծանիվների մրցույթը, որի շրջանակներում Դալմայում տեղադրվեց 12 էլեկտրական հեծանիվ, որոնց միջոցով գեներացված էլեկտրաէներգիան կուղարկվի էլեկտրաէներգիայի խնդիր ունեցող ՀՀ մարզեր։





- Մեկնարկեց Waste Art Exhibition-ը, որի շրջանակներում Դալմայի ողջ տարածքում տեղադրվեցին հայտնի արտիստների կողմից ստեղծված արտ ինստալյացիաներ՝ պատրաստված տարբեր թափոններից։





- Մեկնարկեց Էկո մարկետը, որտեղ ներկայացված էին վերամշակված նյութերից արտադրված ապրանքներ։

- Տեղի ունեցավ նորաձևության ցուցադրություն, որի շրջանակում մոդելները ներկայացրին վերամշակած նյութերից պատրաստված հագուստ ու աքսեսուարներ։

- Անցկացվեց վարպետության դաս երեխաների համար, որի ընթացքում երեխաներին ներկայացվեց թափոնների տեսակավորման կարևորությունն ու ինտերակտիվ խաղերով բացատրվեց, թե ինչպես է դա իրականացվում։

- Տեղադրվեց հանգանակության տուփ, որի միջոցով այցելուները հնարավորություն ունեցան իրենց ներդրումն ունենալ WWF-ի բնապահպանական ծրագրերի իրականացմանը Հայաստանում։

- Ներկայացվեցին Դալմայի խանութների էկոպրոդուկտներն ու նախագծերը։





 

Քեզ կհետաքրքրի նաև