Ամանորին հաշված օրեր են մնացել։ Բոլորս հիշում ենք «Տանը մենակ» ֆիլմից կամ ցանկացած այլ ամանորյա ֆիլմից այն դրվագները, երբ սկսում է տոնական նվերների գնման եռուզեռը։ Նվեր տալը բավականին պատասխանատու գործ է, այն էլ՝ Ամանորին, երբ նվերը պետք է միաժամանակ անակնկալ լինի, լինի ամանորյա թեմայով ու միաժամանակ ցուրտ ձմռանը ջերմ տրամադրություն պարգևի։
Ահա, թե ինչ հետաքրքիր լուծումներ ենք առաջարկում այս Ամանորի համար․
1․ Dalma Gift Box
Ամենալավ էմոցիաներից մեկը նվեր ստացողի (ինչու՞ չէ, նաև հենց նվիրողի) համար այն է, երբ բացում ես տուփն ու չգիտես ինչ է ներսում․ սկսում ես հանել դեկորատիվ թղթերը, հետո հանում ես տարբեր մանր-մունր լավ նվերներ, մինչև հասնում ես հիմնական նվերին։ Նման տուփն իհարկե իդեալական ամանորյա նվեր է, բայց և՝ շատ ժամանակատար։ Որպեսզի խնայենք Ձեր ժամանակն այս զբաղված օրերին, հավաքել ենք մեր առաջին Dalma Gift box-երը, որտեղ ներառել ենք Դալմայի խանութ սրահներից հավաքած տարբեր նվերներ (մոտ 7-8 նվեր)։ Տուփերը 3 տեսակի են՝ կանացի, տղամարդու և յունի։ Բոլոր տուփերն՝ անկախ տեսակից պարունակում են հիմնական նվեր, համեղ նվերներ ու շատ այլ անակնկալներ։
Քանի որ Ամանորը տարվա ամենաբարի տոնն է, մենք տուփում նաև բարություն ենք ներառել, որպեսզի նվեր տուփը ստացողը բացի իր նվերներից, հնարավորություն ունենա մասնակից դառնալու որևէ բարի գործի։
Գիֆթ բոքսի արժեքը 15․000 դրամ է։ Այն կարող եք ձեռք բերել մեր փաթեթավորման կետից՝ 1-ին հարկ, Զառայի հարևանությամբ։
Հա, մոռացանք նշել, որ տուփում նաև մեր խանութ-սրահների զեղչի քարտեր կան։
2․ Դալմայի նվեր քարտ
Իսկ եթե ցանկանում եք նվիրել ընտրություն, ապա Դալմայի նվեր քարտը լավագույն լուծումն է։ Այս քարտով հնարավոր է գնումներ անել մեր խանութներից, սնվել մեր ֆուդ կորտում ու անգամ՝ օգտվել մեր ոսկու սրահից։ Մի խոսքով՝ լավ ու շատ գեղեցիկ փաթեթավորմամբ լուծում։
Նվեր քարտերը հնարավոր է օգտագործել 6 ամսվա ընթացքում, իսկ ձեռք բերել կարող եք մեր ինֆոկետից։
3․ Փաթեթավորված նվերներ
Եթե որոշել եք այնուամենայնիվ ինքներդ ընտրել նվերը, ապա Դալմայում մեծ ընտրություն կա։ Ի դեպ, մեր խանութ-սրահներում էլ ամանորյա անակնկալներ կան, ուստի, հնարավորություն ունեք օգտվելու ամանորյա զեղչերից ու ակցիաներից։
Սակայն, նվիրելուց առաջ հիշեք, որ ամանորյա նվերի տրամադրության գրեթե կեսը պարգևում է նվերի գեղեցիկ փաթեթավորումն ու այդ փաթեթավորումը բացելու հաճելի գործընթացը։ Այս տարի առաջին անգամ մենք ունենք մեր փաթեթավորման կետը, որը գտնվում է 1-ին հարկում, Զառայի հարևանությամբ։ Ինչ նվեր էլ որոշեք ընտրել մեր խանութներից, վերջում անպայման մոտեցեք մեր փաթեթավորման կետ, որտեղ Ձեր ընտրած գույներով ու աքսեսուարներով կփաթեթավորենք Ձեր նվերները։
Հուսով ենք, որ կարողացանք օգնել Ձեզ՝ նվերի ընտրության բարդ ու միաժամանակ շատ հաճելի գործում։ Ձեզ ուրախ տոներ ենք մաղթում։