Այս տարվա համար, սակայն, նրանք ընտրել են ոչ թե մեկ, այլ երկու գույն: Գունապնակը, որի երկու երանգներն են Ultimate Grey-ն ու Illuminating-ը, փոխարինում է 2020-ի սթափ ու անմոռանալի Classic Blue-ին: Ընտրված գույները խոստանում են բարձրացնել մեր տրամադրությունը՝ միևնույն ժամանակ պայծառություն հաղորդելով մեր լուքին:
PANTONE Ultimate Grey. հուսալիության խորհրդանիշ
Հաշվի առնելով 2020 թվականին աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները և սոցիալ-մշակութային կարգավիճակը՝ այս տարվա գույներից մեկը դարձավ Ultimate Grey-ը, որը հաղորդում է հանգստության, կայունության և ճկունության զգացողություն: Այս գույնով հագուստն իդեալական ուղեկից է թե՛ աշխատանքային, թե՛ ընկերական միջավայրում: Nobby-ում կարող ես գտնել Ultimate Grey-ը և՛ դասական, և՛ առօրյա տեսականու մեջ:
Արև և փայլ՝ PANTONE Illuminating-ը դրական հույզերի հոմանիշն է
PANTONE Illuminating-ը պայծառ և ուրախ դեղին է: Այն արտացոլում է աշխուժություն և արևային տրամադրություն։ Հատկապես այսպիսի ժամանակներում շատ կարևոր է շրջապատել մեզ այնպիսի գույներով, որոնք հուսադրող տրամադրություն են հաղորդում՝ խրախուսելով հավատալ, որ թունելի վերջում միշտ լույս կա։ Իսկ էլ ո՜ր գույնը կարող է ավելի շատ դրականություն փոխանցել, եթե ոչ պայծառ և փայլուն դեղինը: Դեղինի հետ մենք կապում ենք կենսուրախությունը, երիտասարդությունը և սուր միտքը: Այն հատկապես լավ ընտրություն է ամենօրյա հագուստի համար: Ի դեպ, Springfield-ի նոր գարնանային հավաքածուն ունի նաև Illuminating: Իսկ Massimo Dutti-ն առաջարկում է դեղինի մեներանգ լուքեր։
Մոխրագույն և դեղին. գույների այս համադրությունը հսկայական ազդեցություն ունի
Չնայած Ultimate Grey-ը և Illuminating-ը չափազանց տարբեր են, դրանք փոխլրացնում են իրար, ինչի շնորհիվ դուք կարող եք ստեղծել գրավիչ ու տարբերվող լուքեր: Չմոռանաք նաև աքսեսուարների մասին: Obag-ի պայուսակները կամբողջացնեն ձեր լուքը: