Ամանորյա հետաքրքիր նվերներ

Մոտենում է տարվա ամենահեքիաթային շրջանը, և ժամանակն է նվերներ ընտրել մեր ընկերների և սիրելիների համար։ Նվեր ընտրելը շատ նրբանկատ և հաճելի գործ է, քանի որ մեր ընտրած նվերը բնութագրում է մեզ, խոսում է մարդու տեսակի ու ճաշակի մասին։
23.12.2021

Այս անգամ արի խոսենք յուրահատուկ ու տարբերվող նվերների մասին, որոնք կլինեն կրեատիվ, հետաքրքիր և, իհարկե, օգտակար։ Ի՞նչ է պետք ամանորյա տրամադրություն ստեղծելու համար։ Դե, ամենասկզբում եղևնի, որը պետք է գեղեցիկ զարդարել։ Եթե տան դեկորացիան արդեն պատրաստ է, ապա ժամանակն է ընտրել ամանորյա ֆիլմ կամ գիրք, մի բաժակ տաք համեղ շոկոլադ կամ թեյ, անուշաբույր մոմ, հաստ գուլպաներ և տաքուկ ծածկոց։ Ամանորյա տրամադրությունն ապահովված է։

Դե ինչ, ուրեմն շտապիր Դալմա, որտեղ կարող ես գտնել ոչ միայն հագուստ, այլ նաև մի շարք հետաքրքիր նվերներ քո մտերիմների համար։ Jysk, Ashley Homestore, Togas, Miniso խանութ-սրահներում կարող ես գտնել տարբեր ոճի ծածկոցներ՝ տաքուկ երեկոների համար։ Հենց նույն խանութներում էլ ծածկոցի հետ կարող ես գտնել անուշաբույր մոմերի մեծ տեսականի:  

Տնային դեկորի և խոհանոցաին պարագաների սիրահարների համար գեղեցիկ նվերներ կարող ես գտնել Mane Tiles, Fissman, Zig Zag, Violet, Praha խանութ-սրահներում։  Zig Zag-ն առաջարկում է նաև կենցաղային, խոհանոցային և կլիմատիկ տեխնիկա, հեռուստացույցներ, վիդեոտեխնիկա, համակարգիչներ, նոթբուքեր, հեռախոսներ և կապի միջոցներ։  

Տարբեր չափսերի և դիզայնի բաժակների և թերմոսների ետևից շտապիր Magic World, Miniso, Fissman խանութ-սրահներ։  Դե իսկ բաժակի և թերմոսի հետ անհրաժեշտ է համեղ սուրճ, թեյ կամ տաք շոկոլադ, որը կարող ես գտնել Kantata-ում, իսկ տարբերվող դիզայնով համեղ շոկոլադներ՝ Gourmet Dourmet-ում։  

Ամանորյա մթնոլորտի ևս մեկ նախապայման են փափուկ հողաթափերը։ Հողաթափերի տեսականի կա Oysho, Jysk, Miniso, Togas խանութ-սրահներում։  

Գրքերի, նոթատետրերի մեծ տեսականի առաջարկում են Bookinist և Pen Box խանութ-սրահները։ Այստեղ կարող ես գտնել նվերներ ոչ միայն գրքասերների համար, այլ նաև սեղանի խաղերի սիրահարների համար։ Իսկ ֆիլմասերների համար նվեր ընտրելու հարցում մեզ կօգնի Սինեմա Սթարը։ Առաջարկում ենք շտապել Սինեմա Սթար ու գնել ֆիլմի տոմսեր։  

Դալմայում նաև գործում է ամանորյա տոնավաճառ, որտեղ ցուցադրված են գեղեցիկ նոթատետրեր, բաժակներ, հետաքրքիր դիզայնով գուլպաներ, մոմեր, ժամացույցներ, թեյեր և այլն։ Այստեղ կարող ես նաև գեղեցիկ փաթեթավորել քո նախընտրած նվերը։

Ամանորին բոլորս սպասում ենք հրաշքների։ Թող քո ամանորյա նվերները ուրախություն ու ամանորյա հրաշքի զգացողություն պարգևեն քեզ և քո մտերիմներին։ 

Քեզ կհետաքրքրի նաև