Թրենդներն ամենուր են և նրանք կամակոր երեխայի պես պահանջում են, որ հետևենք իրենց:
Իսկ ինչպիսի՞ թրենդներ կան ինտերիեր դիզայնում 2022 թվականին, ո՞ր գույներն են խորհուրդ տալիս հայտնի ներկանյութեր արտադրողները, ինչպիսի՞ նորամուծություններ են մեզ համար մտածել ինտերիեր դիզայներները և, իհարկե, որո՞նք են ամենատարածված ոճերը։
Ինչպես հագուստի և աքսեսուարների պարագայում, այնպես էլ ինտերիեր դիզայնի դեպքում, ամեն տարի ի հայտ են գալիս նոր թրենդներ, որոնք հիմնականում ձևավորվում են մարդկանց պահանջներից: Այսպիսով, ձգտումը դեպի բնություն, դեպի մինիմալիզմ և քիչ ծախսեր մեկտեղվեցին և դարձան այս տարվա ամենաթրենդային ոճը՝ Ջապանդին (Japan[ese] + scandi):
Ջապանդին Արևմուտքի և Արևելքի միաձուլումից առաջացած լավագույն երևույթներից է: Ճապոնական մինիմալիզմ, սեր և հարգանք բնության հանդեպ, սկանդինավյան լակոնիկություն և գործնականություն. ահա թե ինչ կարելի է գտնել այս ոճի մեջ:
Ինտերիեր դիզայներները հավաստիացնում են, որ դեռ երկար ժամանակ Ջապանդին կկահավորի տները և տարեցտարի ավելի մեծ թվով հետևորդներ կունենա:
Ջապանդիին հատկանշական են բնական նյութերը, որոնք կլինեն գրեթե հում վիճակում. ոչ շատ հղկված և փայլեցված: Այս ոճը ենթադրում է բնական գունապնակ, պատուհաններին քիչ տեքստիլ, որը չի խանգարի լույսի մուտքին, էկոլոգիապես մաքուր նյութեր, էրգոնոմիկա և ֆունկցիոնալություն:
2022 թ.-ին ինտերիեր դիզայն է վերադառնում 1950-70 թթ. ամենահայտնի թրենդը` կլորավուն եզրագծերը: Այս տարի արդիական են կիսալուսնաձև և կլոր բազմոցները, որոնք հղկված քարեր են հիշեցնում, կլոր սեղանները, կամարաձև մեջքով աթոռները: Անգամ մահճակալների կոշտ ուղղանկյունը փափկեցվում է կլորավուն եզրագծերով:
Japandi ոճը ըստ՝ Togas-ի
2022թ. բավականին հարուստ է և շռայլ թրենդների հարցում: Ահա՛, դրանցից ևս մի քանիսը․
Ըստ մասնագետների այս տարի նորաձև է օնիքսի և մարմարի նախշերով կերամոգրանիտը:
Սուպերթրենդային է «բուկլե» կոչվող կտորը: Մասնագետներն առաջարկում են բուկլեից բազմոցներ և բազմատեսակ աթոռներ: Ի դեպ, առավել նորաձև է բաց երանգների բուկլեն:
Շարժվող բարձերով բազմոցներ: Ի՞նչ է իրենց ներկայացնում այն: Այս բազմոցների մեջքի հատվածը ֆիքսված չէ, այլ դրված են ծանր բարձեր, որոնց վրա կարելի է հենվել և, ցանկության դեպքում, տեղաշարժել: Կահույք արտադրող հայտնի ընկրությունները, ոգեշնչված ճապոնական այս ոճից, արդեն թողարկել են այսպիսի բազմոցներ, որոնք էլ միանգամից սիրվել են: Եթե Դուք էլ սիրում եք փոփոխություններ, բայց դրանց հետևանքով միշտ սթրես եք տանում, ապա ձեռք բերեք հենց այսպիսի բազմոց:
Ինտերիեր թրենդների մասին խոսելիս չի կարելի մոռանալ նաև կենցաղային տեխնիկայի մասին, քանի որ այն ունի իր զգալի բաժինը դիզայնի և ոճի ձևավորման մեջ: Թրենդային է մինիմալիստական լուծումներով գերժամանակակից և էներգախնայող կենցաղային տեխնիկան: Անգամ կենցաղային տեխնիկա ընտրելիս մասնագետներն առաջարկում են շատ չհեռանալ բնությունից:
Շարժվող բարձերով բազմոց Ashley Homestore-ից
Իսկ հիմա՝ գույների մասին։
Դեպի բնություն և պարզություն մարդկանց ձգտումն օգնեց Dulux-ի քոլորիստներին 2022 թ.-ի գլխավոր գույնը ստեղծելիս: Գույնն անվանվեց «Պարզ երկինք»: Կապույտի թարմեցնող և ոգեշնչող երանգն ըստ մասնագետների այն է, ինչը դուր կգա շատերին: Այն նոր շունչ կմտցնի ինտերիեր, կաշխատի բնության հետ և նոր կյանք կհաղորդի:
Սակայն դիզայներները միայն այս երանգով չեն սահմանափակվում 2022 թ-ում: Եթե դեռևս մի քանի տարի առաջ մասնագետները խուսափում էին դեղին գույն մտցնել ինտերիեր, ապա այս տարին բարենպաստ է դեղինի գրեթե բոլոր երանգների համար: Դիզայներները խորհուրդ են տալիս չզսպել ցանկությունները և հանգիստ ընտրել արևի գույնը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, իր դիրքերը չեն զիջում բազային երանգները՝ սևը և սպիտակը:
Դե իսկ Ինստագրամի սիրելի գույնը շարունակում է մնալ մարմնագույնն՝ իր բոլոր երանգներով: Այն պահանջված և սիրված է ոչ միայն հագուստի և աքսեսուարների դեպքում, այլև՝ ինտերիերի:
«Պարզ երկինք» Jysk-ից
Թրենդներին հետևելը հաճելի է: Դալմա Գարդեն Մոլից ընտրե՛ք այդ թրենդներից այն, ինչը համապատասխան է հենց Ձեր ոճին: Տեսականու բազմազանությունը թույլ կտա, որ Դուք չկորցնեք Ձեր ոճը թրենդների փոթորկում, չէ՞ որ հենց ոճն է մնայունը:
Ինտերիերային պարագաներ և աքսեսուարներ կարող եք գտնել Դալմա Գարդեն մոլի հետևյալ խանութներում՝ Ashley Homestore, Jysk, Fissman, Togas, Miniso, Praha, Zigzag Megastore, Mane Tiles, Violet, Bambukovaya Imperia: