2021 թվականի ոճային փոփոխությունները դեկորի և կահույքի մեջ

Տան ջերմությունն ու հարմարավետությունը կախված է ոչ միայն այդ տան մեջ ապրող մարդկանցից, այլ նաև տան ինտերիերից։
16.09.2021

Ձեզ համար առանձնացրել ենք 2021 թվականի ոճային փոփոխությունները, որոնք կօգնեն Ձեզ ստեղծել էլ ավելի հարմարավետ, գեղեցիկ ու տարբերվող ինտերիեր։  Շատ կարևոր է, որ կահույքը լինի ոչ միայն ոճային, այլ նաև բարձրորակ։  

Ամենահայտնի, նորաձև ու միևնույն ժամանակ չհոգնեցնող կագույքի տեսակներից է փայտե կահույքը։  Կան մի քանի փայտատեսակներ՝ կարծր ու թեթև։ Թեթև փայտատեսակներից են փշատերև ծառերը, օրինակ՝ եղևնին, սոճին, խեժը, և այլն։ Կարծր փայտատեսակը սովորաբար շատ ավելի թանկ է լինում, ճոխ տեսք է ունենում, և դիմացկուն է վնասվածքներին, քերծվածքներին, քան նրբատախտակները, որոնք չնայած համեմատաբար ավելի մատչելի են։  Այսօր նորաձև են արհեստականորեն հնեցված ճաշասեղանի հավաքածուները, որոնք քանթրի ոճի վառ ներկայացուցիչներն են։  

Կահույքի մյուս ու ոչ պակաս պրակտիկ տեսակը՝ փափուկ կահույքն է։  Կահույքը պատրասվում է զանազան կտորի տեսակներից, որոնցից ամենանշանավորներն են՝ բամբակը, բնական ու էկո կաշին, վիլյուրը, պոլիէսթերը, ակրիլը և նիլոնը։ Դալմա Գարդեն մոլում գտնվող Ashley Homestore խանութ-սրահը առաջարկում է իր հեղինակային դյուրաբլենդ կտորի տեսակը, որը պոլիուրեթանի, կաշվի ու բամբակի համադրություն է։ Դյուրաբլենդի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը բնականից այն է, որ ջերմակայուն է, այսինքն՝ շոգ եղանակին կտորը չի տաքանում,  ցուրտ եղանակին էլ չի սառչում։

Էկո կաշին լինում է երկու տեսակի՝ պոլիուրեթան ու պոլիքլորիդ։ Պոլիուրեթանը երկուսից ամենաանվնաս նյութն է։ Էկո կաշին բնականի լիիրավ փոխարինողն է։ Դա հատկապես բնության պաշտպանների համար հրաշալի հնարավորություն է օգտվելու կտորի տեսակից՝ չվախենալով, որ շրջակա միջավայրին վնասներ կհասցվի։ Հեշտ է մաքրել ու խնամել, դիմացկուն է քերծվածքների նկատմամբ։ Չի ներծծում թափված ջուրը։ Չի քրտնեցնում ու սառեցնում։  Բազմոց ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ներքին կառուցվածին։ S-ձև կառուցվածքով բազմոցները ամենաերկարակյացներն են։ 

Այս տարվա թրենդ է հանդիսանում մաքսիմալ բնականությունն ու մինիմալիզմը։ Բնականությունը ապահովելու համար ինտերիերում կարող եք օգտագործել ամենատարբեր ծաղկային պրինտեր, նեյտրալ երանգներով կամ արհեստականորեն հնեցված կահույք, աքսեսուարներ։ Մի խոսքով, այն ամենը, ինչը Ձեր տուն կբերի պարզություն, հանգստություն ու ներդաշնակություն։  

Ներդաշնակությամբ ու հանգստությամբ առաձնանում են, իհարկե, սկանդինավյան ինտերիերի հավաքածուներով խանութ-սրահները, որոնցից ամենամեծն ու ճանաչվածը՝ Jysk խանութ-սրահը կարող եք գտել Դալմայի -1 հարկում։  Սկանդինավյան ոճին հատուկ են նուրբ ու պաստելային երանգների խաղերը։  Խանութ-սրահում կգտնեք ինչպես կահույք, այնպես էլ յուրահատուկ ու տաբերվող դեկորների մեծ տեսականի՝ մոմեր, արհեստական բույսեր, սպասք, պատի ժամացույցներ, նկարի շրջանակներ, գորգեր, լուսամփոփներ և այլն։ 

Դեկորներ

Այս տարի տնային դեկորների մեջ առանձնահատուկ տեղ ունեն պատի դեկորները։ Պատի դեկորների յուրահատուկ տեսականի կարող եք գտնել Mane Tiles խանութ-սրահում։ Հայկական ձեռագործ կերամիկական աշխատանքները, անշուշտ, յուրահատկություն կհաղորդեն ձեր ինտերիերին։ Օրնամենտները տան դեկորի ամենակրեատիվ մասն են կազմում։ Գեղեցիկ ու մինիմալիստական ոճի օրնամենտների տեսականին ներկայացված է Jysk խանութ-սրահում։

Յուրահատուկ ու տարբերվող վարագույրներ և տան պարագաներ կարող եք գտնել Togas խանութ-սրահում։  Սպասքի տեսականիով առանձնանում են Violette և Praha խանութ-սրահները, որտեղ Դուք կգտնեք ցանկացած ճաշակի սպասք։  Դեկորի ոչ պակաս կարևոր կետերից է  նաև տան բույրը, ինչը կարող եք ապահովել մոմերի, բուրավետ սփրեյների ու փայտիկների շնորհիվ։ Miniso և Violet խանութ-սրահներում ներկայացված է բույրերի մեծ տեսականի՝ ցանկացած ճաշակի համար։ 

Տան կահավորումն ու ինտերիերը ամենաբարդ, բայց միևնույն ժամանակ ամենահաճելի երևույթներից մեկն է, որտեղ Դուք հնարավորություն ունեք ցույց տալ ձեր երևակայությունն ու տեսակը։  Ձեր տունը պիտի լինի այն վայրը, որտեղ դուք ներդաշնակության մեջ եք։ Ստեղծեք այնպիսի ինտերիեր, որը կդարձնի ձեր տան ամեն անկյունն էլ ավելի հարազատ ու սիրելի։ Դամա Գարդեն մոլի խանութ-սրահները առաջարկում են տան դեկորի և կահույքի որակյալ, մատչելի ու ոճային տեսականի, ինչը ձեր տան կահավորումը կդարձնի ավելի հասանելի ու պրակտիկ։ 

Քեզ կհետաքրքրի նաև