Դե ինչ, եկել է ժամանակը թարմացնել Ձեր կոշիկների տեսականին՝ հետևելով այս տարվա թրենդներին։
Այս տարվա կոշիկների թրենդների գլխավոր առանձնահատկությունը հարմարավետությունն է։ Ցանկացած բարձրության, ցանկացած ոճի ու տեսքի կոշիկի մեջ առաջնայինը հենց կոմֆորտն է։
Ձեզնից յուրաքանչյուրը կգտնի այն մոդելը, որը համապատասխանում է հենց իրեն։
Լոֆերներ
Տղամարդու ոճի կոշիկները կնոջ պահարանում այլևս ոչ ոքի չեն զարմացնում։ Այս տարի դիզայներները նույնպես անտարբեր չեն անցել նման մոդելների կողքով, ու մեզ են առառարկել լոֆերները, որոնք այս տարի նույնպես շարունակում են մնալ թրենդային։ Լոֆերները մինիմալիզմի սիրահարների համար են։ Այս կոշիկները չունեն ոչ մի ավելորդություն, նրանք հարմար են, գեղեցիկ, միևնույն ժամանակ զուսպ ու տարբերվող։
Լոֆերների մեծ տեսականի կարող եք գտել Massimo Dutti-ում։
Պլատֆորմա
Պլատֆորմայով կոշիկներն այս տարվա թեժ նորությունն են։ Այս մոդելները casual են, հարմար են խորը աշնան համար։ Պլատֆորմաների երանգների ու տեսակների բազմազանությունը հնարավորություն է տալիս լինել այնպիսին, ինչպիսին Դուք ցանկանում եք լինել՝ առանց որևէ սահմանափակումների։
Պլատֆորմաների 2021 թվականի տեսականու հետ կարող եք ծանոթանալ Aldo խանութ-սրահում։
Քառակուսի քթով կոշիկներ
90-ականները վերադառնում են, քառակուսի քթով կոշիկները կրկին ակտուալ են։ Այս ոճը կարող եք գտնել ինչպես բարձրակրունկների, այնպես էլ ցածրակրունկների շարքրերում։ Սա իդեալական տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում աքսեսուարներ ու նախընտրում են հագուստի մեջ լակոնիկ ոճը։
«Կազակներ»
Կովբոյների և ռոքերների սիրելի մոդելը նորաձևության բոլոր պոդիումների վրա է։ Եթե ցանկանում եք տարբերվել, ցույց տալ Ձեր համարձակությունն ու յուրահատկությունը, ապա կրե՛ք կազակներ՝ համադրելով oversize պիջակների ու զգեստների հետ։
Կիսաճտքավոր կոշիկներ
Աշնանային ամենասիրված կոշիկներն այս տարի նույնպես ակտուալ են։ Կիսաճտքավոր կոշիկները գեղեցիկ են, հարմարավետ, նրանց հեշտ է համադրել ցանկացած ոճի հագուստի հետ։
Կիսաճտքավորները հարմար են թե՛ ցածրակրունկներ, թե՛ բարձրակրունկներ նախընտրողների համար։ Գտեք Ձեր նախընտրած մոդելը Դալմայի խանութ-սրահներում։
Սպորտային կոշիկներ
Միշտ ակտուալ, միշտ հարմար ու միշտ պահանջված սպորտային կոշիկները չեն զիջում իրենց տեղը մյուս մոդելներին իրենց հարմարավետությամբ ու պրակտիկությամբ։
Սպորտային կոշիկների բազմազանության մեջ դուք ունեք ազատ ընտրություն՝ գույնի, ձևի և տեսակի մեջ։ Եկե՛ք Դալմա` Skechers, Cole Haan և Geox խանութ-սրահներում ներկայացված են սպորտային կոշիկներ նոր տեսականիները։
Աշնանային նորաձևությունը առաջարկում է մոդելներ տարբեր ճաշակ և նախընտրություններ ունեցող մարդկանց համար։
Եկե՛ք Դալմա՝ ձեր ճաշակին համապատասխան կոշիկների ետևից։