Լողազգեստն ամառային զգեստապահարանի ամենակարևոր պարագաներից մեկն է։
Այս տարի թրենդային են ինչպես ամբողջական՝ մեկ կտորից լողազգեստները, այնպես էլ առանձին՝ երկու կտորից՝ սպորտային, բիկինի, տոպով և բարձրիրան լողազգեստները։ Ընտրությունը մեծ է, ինչը հնարավորություն է տալիս ունենալու նոր ոճային լուքեր հանգստյան բոլոր օրերին։ Միագույն լողազգեստ ընտրելիս ուշադրություն դարձրեք պաստելային երանգներին՝ երկնագույն կապույտին, սպիտակին և կանաչ զեյթունի գույնին, որոնք անմիջապես կընդգծեն ձեր արևայրուքը։ Դալմայի Oysho և Women’secret սրահներում կարող եք գտնել հարմարավետ տարբերակներ։
Պրինտային լողազգեստները 2021 թվականի լավագույն միտումներից են՝ գծավոր, ծաղկավոր, պուտավոր և այլն։ Այդ շարքին են պատկանում նաև ռետրո տարբերակները։ Լայն տեսականի կգտնեք Դալմայի Milavitsa և Accessorize բրենդային խանութներում։
Իսկ եթե նախընտրում եք վառ երանգներ, ապա ձեզ կհետաքրքրեն դարչնագույն, դեղին, վարդագույն միակտոր տարբերակները սիմետրիկ կտրվածքներով և օղակներով։ Վառ գույների երկու կտորից մոդելներով ոճային լուք ստեղծելու համար համադրեք բիկինի մոդելները կամ տոպերը և բարձրիրան տարբերակները։ Calzedonia և New Yorker սրահներում կգտնեք բազում տարբերակներ։
Եթե ցանկանում եք կրել դասական լողազգեստ, ապա ոճային մոդելներ կգտնեք Women’secret և Oysho խանութ-սրահներում։ Այստեղ առկա են նաև սև լողազգեստների մոդելներ, որոնք կընդգծեն ձեր կազմվածքը։
Ձեր ծովափնյա լուքը կատարյալ դարձնելու համար չմոռանաք ծղոտե գլխարկի մասին։ Nshanyan բրենդի նոր տեսականին սպասում է ձեզ Դալմա Գարդեն Մոլի առաջին հարկում։ Լողազգեստ ընտրելիս առաջին հերթին հիշեք ձեր հարմարավետության մասին, քանի որ հանգստի ժամանակ այդ հանգամանքը ամենակարևորներից է։