2000-ականների նորաձևություն․ թրենդեր, որոնք վերադարձել են 2023

01.03.2023

Մենք երանելի ժամանակաշրջանում ենք ապրում, դե.. գոնե նորաձևության առումով: Եթե նախորդ տասնամյակներում կար, օրինակ, տաբատի մեկ նորաձև տարբերակ, ապա բոլորս պարտադրված հագնում էինք միայն այդ մոդելը: Եվ դա երկու պատճառով. Նախ, խանութներում միայն այդ մեկ ձևն էր լինում, այլընտրանք գրեթե չկար, և երկրորդ ` բա ամոթ չի՞, բոլորը նույնն են հագնում, ես ինչպե՞ս տարբերվեմ մյուսներից: 

Հիմա այդպես չի: Հիմա կանայք և աղջիկները շատ են ձգտում տարբերվել ոճով, ընդգծել իրենց եզակիությունը և դա իսկապես հրաշալի մոտեցում է:

 

Բնականաբար, նորաձևությունն անմասն չի մնում թրենդներից: Ինչպես նախորդ տարի, այս տարի կրկին գերակշռում է 2000-ականները, զուգահեռ` 60-ականների թեթև երանգով: Հետաքրքիր և նոր մեկնաբանում են ստացել հեռավոր անցյալում մեզ ծանոթ մոդելները: Առաջարկվող տեսականու առումով փոխվել է հենց այն, ինչ սկզբում ասեցինք` չկան սահմանափակումներ:  Եթե դուք չեք կարոտել, չեք սիրում Y2K ոճը, ապա Դալմա Մոլի հագուստի բազմաթիվ բուտիկներում կարող եք թրենդայինի կողքին գտնել նաև ձեր յուրահատուկ ոճին համապատասխան հագուստ: Իսկ մենք նորաձև տարբերակների հետ մեկտեղ կառաջարկենք նաև այլընտրանքային մոդելներ:

 

Կարգո 

 

Թերևս գարնան գլխավոր թրենդային տաբատը կարգոն է: Լայն, ազատ, ծնկների մոտ գրպաններով ( որտեղ մենք 2000-ականներին պահում էինք մեր բացվող բջջայինը.. դե որովհետև այդպես ապահով էր ), տաբատն իսկական գտածո էր ուսանողի համար: 

Կարգո տաբատների բազմաթիվ տարբերակներ կան՝ լայն, ուղիղ, ցածր գոտկատեղով, ջինսային, կաշվե և այլն: Միևնույն ժամանակ մի տեղ չեն հեռացել դասական ուղիղ տաբատները, ոչ շատ լայն` պալացցո տաբատը,  և անգամ սպորտային ջոգգերներն են իրենց տեղում: Օրիգինալ կարգոն 1930-ականներին արտադրվող  զինվորական հագուստ է եղել, սակայն հիմա բառը լայն կիրառում ունի, և կան անգամ կարգո կիսաշրջազգեստներ:

 

Կիսաշրջազգեստներ 

 

Օ՜, կիսաշրջազգեստի հարցում լրիվ ջեք-փոթ է աղջիկներ: Նորաձև են միանգամից երեք երկարության կիսաշրջազգեստներ ` մինի, միդի և մաքսի: Վերջապե՛ս,  յուրաքանչյուրիս ճաշակով և ցանկությամբ: 

Իհարկե այստեղ կառանձնացնենք վառ այտահայտված թրենդը` մաքսի տարբերակը ( նաև զգեստների դեպքում) և ի դեպ, շատ համադրելի են նման երկարության կիսաշրջազգեստները: Համադրություններ ստեղծելու համար, որպես ներշնչանք, կարող եք նայել Գվինեթ Փելթրոուի 1990-ականներին վերջի լուքերը, որտեղ գերակշռում են հենց մաքսի կիսաշրջազգեստները: 

 

Մեր նոր կարգախոսը` թափանցիկություն 

 

Թվում է, թե այս մի թրենդը կարող է մնալ ամսագրերի էջերում, այն դժվար թե ադապտացվի հայկական իրականությանը, բայց առաջարկում ենք նախ չդառնալ կարծրատիպերի գերի, և վստահեցնում, որ նոր` 2023- ի թափանցիկ բլուզների թրենդը ոչ մի առնչություն չունի վուլգարության հետ, հատկապես ցանց-բլուզ տարբերակները, որոնց տակից կարելի է տոպ-բրա հագնել: Թափանցիկ հագուստի մեկ այլ տարբերակ է գիփյուռից մոդելները: Գիփյուռն երբեք դուրս չի գալիս ակտուալ հագուստների ցանկից, բայց այս տարի, շեշտը դրված է հենց Y2K ոճի գիփյուռից բլուզների վրա:

Զուգահեռ շարունակում են ակտուալ մնալ նաև քառակուսի բացվածքով բլուզները, cut-out և մետաքսյա վերնաշապիկները:

 

 

Դենիմ 

 

Ամեն տարի ասում ենք, որ դենիմը շատ նորաձև է ( և դա նորմալ է, դենիմը միշտ է նորաձև) բայց այս տարի իսկապես-իսկապես դենիմի եռակի չափաբաժին է: Մենք հեչ էլ դեմ չենք:  Ջինսե տաբատներն մեր կյանքի անբաժանելի մասին են: 

 

Կրկին վերադարձ 2000-ականներից` բագգի լայն և ցածր գոտկատեղով տաբատները, ջինսե մաքսի կիսաշրջազգեստներ, ջինսե տոպեր, պայուսակներ, կոշիկներ, վերնաշապիկներ .. ջինսն երբեք շատ չի կարող լինել : Գունաբացված ( օ, մենք վարյոնկա էինք ասում) ջինսերն այս տարի բոլոր հավաքածուներում կա: Բայց, եթե պատրաստ չեք ոճի նման կտրուկ փոփոխության, ապա մոմ ֆիթ, ուղիղ ձևածքով ջինսերն պահարանիբազային տարբերակներ են:

 

Պրինտ

 

Չկա գարուն առանց ծաղիկների և ծաղկավոր պրինտի: Վերջին մի քանի տարիներին չի եղել ոչ մի հավաքածու առանց ծաղկավոր պրինտի: Մենք, իհարկե, շատ սիրում ենք հատկապես դաշտային ծաղիկներով պրինտը, բայց վերջապես այլըտրանք կա: Այժմ ավելի ու ավելի շատ ենք հանդիպում երկրաչափական պրինտով զգեստներ և բլուզներ: Դրանք նոր են, թարմ միտք են բերում նորաձևություն և շատ հետաքրքիր լուծումներով են:

 

 

Տարվա գույները

 

Նախորդ տարվա գլխավոր գույնը սևն էր: Սևն այդքան հեշտ չի զիջի իր դիրքերը նաև այս տարի: Այն բազային, համար և ապահով գույն է, բայց այս տարի խորհուրդ կտանք ուշադրություն դարձնել մոխրագույնին: Տաբատների, գարնանային վերակուների, սվիտրների և պիջակների տեսքով այս գույնն ավելի օրիգինալ և հետաքրքիր է համադրվում վառ գույների հետ, քան նույն սևը:

Գույներից կարող ենք նաև առանձնացնել Pantone հայտարարած տարվա գույն` Viva Magenta հագեցած մորագույնը: Այն վառ կոնտրաստային գույն է, որը կարող ենք համադրել սպիտակի բոլոր երանգների հետ:

 

 

Թույլ տվեք մի քիչ էլ սենտիմենտալ լինել, անկախ նրանից, թե ինչպիսի հագուստ կընտրեք, դիմավորեք գարունը նոր հույսերով, նոր` անհավանական պլաններով և լայն ժպիտով :

 

Քեզ կհետաքրքրի նաև