ԴԱԼՄԱՅԻ ՄԱՍԻՆ
Առաջին Մոլը Հայաստանում

Դալմա Գարդեն Մոլ՝ առաջին զվարճաառևտրային համալիրը Հայաստանում։ Վայր, որտեղ միաձուլվում է շոփինգի, ժամանցի և համեղ խոհանոցի բազմազանությունը՝ ձևավորելով կատարելապես նոր ու յուրատիպ քաղաքային մշակույթ:

2012

2012 թվականին բացելով դռներն իր այցելուների առջև՝ Դալման տարիներ շարունակ եղել է առաջին առևտրի համալիրը Երևանում: Ժամանակի ընթացքում այն զարգացրել է քաղաքակիրթ առևտրի մշակույթը Հայաստանում՝ սպառողներին առաջարկելով աշխարհահռչակ թոփ բրենդների թրենդային հավաքածուներ։ Դալմայում նորաոճ և ինքնատիպ լինելը դյուրին է, իսկ ժամանցը մարդկանց զվարճանքի սիրելի տարբերակն է: 

Դալման նպատակների յուրահատուկ կայան է, որն իր այցելուներին հնարավորություն է տալիս ունենալու ողջ օրվա լիարժեք փորձառություն մեկ վայրում: Մոլն իր գործունեությամբ, ռազմավարությամբ և գաղափարախոսությամբ կենտրոնանում է հաճախորդների տպավորությունների, ապրումների և փորձառության վրա: 

Դալմա Գարդեն Մոլը գտնվում է կենտրոնից ընդամենը 3 կմ հեռավորության վրա՝ հասանելի լինելով հազարավոր այցելուների համար։ Մոլի տարածքում գործում է նաև հարմար կայանատեղի՝ նախատեսված թե՛ մեքենաների, և թե՛ հեծանիվների համար:

Dalma Garden Mall in 2012

Դալմա՝ ամեն ինչ մեկ վայրում

Դալմայում ներկայացված բրենդների բազմազանության շնորհիվ դուք լայն ընտրության հնարավորություն կունենաք ու կստեղծեք ոճային լուքեր։

Մոլում առկա են ապրանքանիշեր տարբեր գնային և ոճային լուծումներ նախընտրողների համար՝ Massimo Dutti, Zara, Mango, Marks & Spencer, Lacoste, Armani, Stradivarius, Pull & Bear և այլն։ Ընդ որում, Դալմայում ներկայացված են ոչ միայն միջազգային, այլև տեղական արտադրության արդեն իսկ սիրելի և ճանաչված բրենդներ՝ Sali, Light Affect, Nairian և այլն:

Երբ խոսքը վերաբերում է ժամանցին, Դալման մոռանում է տարիքային սահմանափակումների մասին. կինոթատրոն, բոուլինգի սրահ, ինչպես նաև զանազան զվարճանքի տարբերակներ մանուկների համար: Այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր ժամանցի կատարյալ տարբերակը:

Համեղ սնվելու սիրահարները Դալմայում կգտնեն իրենց քիմքին հաճելի անկյուն՝ ընտրություն կատարելով հայկական, արևելյան, ճապոնական, մեքսիկական կամ եվրոպական խոհանոցների բազմազանության միջև:

Ժամանակակից մոտեցումներ

Դալմայի ճարտարապետական արդի լուծումները՝ լայն միջանցքները, բարձր առաստաղներն ու ապակյա տանիքը, ապահովում են բնական լույսով ողողված ընդարձակ տարածք՝ ստեղծելով հաճելի մթնոլորտ ժամանցի համար։

Շնորհիվ ժամանակակից նախագծման, խանութ-սրահների տեղաբաշխման և առաջարկվող բազմաթիվ ծառայությունների՝ Դալման երաշխավորում է իր հաճախորդների հաճելի ու հարմարավետ ժամանցը, իսկ հատուկ կայանատեղիների, թեքահարթակների ու վերելակների առկայությունն ավելի է ընդլայնում հասանելիության սահմանները: